Փախլավա

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Ալյուր 1կգ,
  • Մարգարին 3 հատ,
  • Օղի 3 ճ. գդալ,
  • Ձեթ 3ճ. գդալ,
  • Քացախ 3ճ. գդալ
  • Գոլ ջուր 400 գրամ
  • Աղ 1թեյի գդալ:

Ալյուրը լցնել տարայի մեջ մարգարիններից մեկը մանր կտրատել ալյուրի հետ խառնել, ավելացնել օղին, ձեթը, աղը, քացախը և գոլ ջուրը: Խառնել այնքան, որպեսզի դառնա միատարր զանգված: Խմորը 30-50 անգամ խփել սեղանին և բաժանել 4 գնդի: Մյուս մարգարինները բաժանել 12 հավասար մասերի: Հաջորդաբար գնդերը բացել և քսել մարգարին: Թողնել սառցախցիկում մինչև սառչի: Գնդերը թխելուց մի քանի ժամ առաջ իջեցնել սառնարանի ներքևի հատված:

Միջուկ

Մեղր,

Ընկույզ,

Փախլավայի համար անհրաժեշտ է 3 գունդ:

Գրտնակով բացել գունդը թավայի չափսով: Առաջին գունդը բացելուց հետո դնել ջեռոցի մեջ մինչև վարդագույն դառնալը: Մյուս երկու գնդերը ևս դրտնակել: Թավայի մեջ դնել բացված հում գուդը, վրան լցնել ընկույզը, վրան դնել արդեն վարդագույն դարձրած երկրորդ շերտը, կրկին ընկույզ ավելացնել և դնել երրորդ շերտը: Երեսին ձու քսել կտրատել և տեղափոխել ջեռոց, եփել մինչև վարդագույն դառնալը: Ջեռոցից հանել, կտրատած արանքներում մեղրը ավելացնել և ևս 5-10 րոպե եփել: