Մանկական քայլակի վնասակար ազդեցությունը

Շատ հաճախ երբ երեխան նոր-նոր սկսում է իր առաջին քայլերն անել ծնողներն անմիջապես մտածում են քայլակ ձեռք բերելու մասին: Բայց մանկական քայլակի վնասակարության մասին շատ քչերին է հայտնի: Մեծերը նշում են, որ առանց քայլակի նախկինում երեխաները մեծանում էին շատ ամուր և առողջ: Մինչդեռ երիտասարդ մայրիկները նշում են, որ ժամանակները փոխվել են և այժմ այդ ամենը ստեղծվում է մարդկանց կյանքն հեշտացնելու համար:

Ի՞նչ բացասական հետևանքներ ունի մանկական քայլակը: Ցավոք սրտի այս սարքը փոքրիկին քայլել չի սովորեցնում: Քայլակի մեջ նստած երեխան այս պատից մյուս պատի կամ պահարանի մոտ է գնում, սակայն բացարձակ չի կարողանում իր հավասարակշռությունը պահպանել, որը շատ կարևոր է քայլել սովորող փոքրիկի համար: Երբ նա քայլակի մեջ է մայրը նրա հոգնելը չի նկատոմ և այդ ժամանակը փոքրիկը ծանրաբեռնում է իր ողնաշարը: Քայլակները նախատեսված են նրա համար, որպեսզի երեխան այնտեղ շատ քիչ ժամանակ անցկացնի: Սակայն մեր օրերում մայրիկները երեխային բավական երկար ժամանակ են թողնում քայլակում ինչն էլ վնասում է մանկան օրգանիզմի նորմալ զարգացմանը: Արդյունքում այն փոքրիկին, ում ավելի շատ են թողել քայլակի մեջ իր հասակակիցների համեմատ (ովքեր քայլակ չեն նստել) ավելի ուշ են սկսում քայլել: