Կրծքով կերակրումը 2 տարեկանից հետո

Այժմ շատ քիչ մայրիկներ կան, ովքեր երեխաներին կրծքով կերակրում են մինչև 2 տարեկանը: Իդեալական է համարվում, երբ փոքրիկն ինքնակամ է հրաժարվում կրծքի կաթից: Ապացուցված է, որ դա լինում է երբ երեխան 2.5-3 տարեկան է: Սկզբում նա հրաժարվում է ուտել ցերեկները, այնուհետև նաև՝ գիշերները: Եթե 3 տարեկանից հետո էլ երեխան դեռ կրծքի կաթ է ուտում, ապա դա կարող է որևէ հոգեբանական խնդիր պատճառ հանդիսանալ:
Կրծքով երկար կերակրում. սխալ ենթադրություններ

1) Կարծիք կա, որ մեկ տարեկանից հետո կրծքի կաթը կորցնում է իր որակը: Սակայն փորձերը ցույց են տվել, որ անգամ 3 տարի հետո կաթն ունի բոլոր այն օգտակար հատկությունները, ինչ կերակրման պահին ուներ:

2) Երկար կերակրման դեպքում երեխայի և մոր միջև կապն ավելի է ամրանում: Այստեղ ևս սխալմունք կա, հենց կաթի պատճառով է երեխան կապվում մոր հետ, եթե նրան այլևս կաթ չտաք, ապա նա հեշտությամբ կհարմարվի ձեր բացակայության հետ:

3) Հատկապես գիշերը կրծքով կերակրելը վնասակար է փոքրիկի ատամների համար: Իրականում կրծքի կաթը ատամներին չի վնասում, քանի որ ճիշտ կերակրման դեպքում երեխան կաթը բերանում երկար չի պահում, այլ անմիջապես կուլ է տալիս: Երկրորդ՝ կաթը պարունակում է նյութեր, որոնք վերականգնում են ատամների էմալը:

4) Փոքրիկը կարող է կրծքի կաթից հրաժարվել ցանկացած ժամանակ: Եթե մինչև 6 ամսական կրծքով կերակրումը պարտադիր է, ապա դրանից հետո ամեն բան կախված է միայն մայրիկից: Մայրիկը կարող է փոքրիկին կերակրել նրա ցանկացած պահին, կամ ռեժիմ մշակել, օրինակ, որ կաթը կարելի է ուտել միայն տանը, կամ քնելիս:

5) Կարծիք կա, որ երկար կերակրելը վնասում է մոր առողջությունը: Իհարկե կերակրման ժամանակ մի շարք փոփոխություններ են տեղի ունենում, սակայն կնոջ առողջությանը դա միայն օգուտ է բերում: Նախ կինը կորցնում է հղիության ժամանակ հավաքած ավելորդ քաշը և երկրորդ նվազում են այնպիսի հիվանդությունների առաջացման ռիսկը ինչպիսիք են՝ կրծքի և ձվարանների քաղցկեղը:

Այսպիսով ստացվում է, որ կրծքով երկար կերակրումը ոչ մի բացասական երևույթ իր մեջ չի պարունակում: Իսկ թե որքան ժամանակ կերակրել լավ կլինի առարնորդվել ոչ թե օրացույցով, այլ երեխայի պահանջմունքով: